«Գազպրոմը» 7 միլիարդ դոլարի հաշիվ է ներկայացրել «Նովթոգազ Ուկրաինա»-ին, քանի որ նախորդ տարի հանրապետությունն ավելի քիչ գազ է գնել, քան նախատեսվում է պայմանագրով: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը` վկայակոչելով ուկրաինական ընկերության իր աղբյուրին:
Աղբյուրի կարծիքով` ուկրաինական կողմը հազիվ թե վճարի հաշիվը և գործի քննությունը կփոխանցվի միջազգային արբիտրաժ, ինչը սպառում է հանգեցնել նոր լայնածավալ հակամարտության գազային ոլորտում:
Պայմանագրի համաձայն` «Նավթոգազ»-ը պետք է գներ 52 միլիարդ խ.մ գազ, սակայն ձեռք է բերել միայն 33 միլիարդ խ.մ:









































