Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Գերբերթ Զալբերի հետ քննարկել է բռնազավթված տարածքներում դրությունը և հայտարարել, որ Վրաստանի կողմ է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
Հունվարի 30-ին Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը ուշադրություն են դարձրել ժնևյան բանակցությունների կարևորության վրա:
Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կողմ է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը և ամեն ինչ կանի` Ժնևում կառուցողական երկխոսության համար: Զրույցը նաև առնչվել է բռնազավթված Աբխազիայի հետ համագործակցության և ինտեգրման մասին պայմանագրին և նշվել, որ Ռուսաստանը միևույն սցենարը նախատեսում է նաև Հարավային Օսեթիայի հետ կապված:









































