Լոս Անջելեսում վաճառք է հանվել Loma Vista առանձնատունը, որը 1970-ականների տուն է հիշեցնում, հաղորդում է The Daily Mail-ը: 1644քմ տարածքով ռետրո-բնակարանի նախնական գինը 769 հազար դոլար է, գրում է korrespondent.net-ը:
Առանձնատանը երեք ննջասենյակ, երեք լոգարան, խոհանոց, ճաշասենյակ, հսկայական հյուրասենյակ և նույնիսկ հիդրոմերսող լոգարանով պատշգամբ կա: Ներքին հարդարումը վառ գույներով է արված, ինչպես նաև շատ են 1970-ականներին հատուկ կահույք և աքսեսուարներ:
Հաղորդվում է, որ տունը կառուցվել է 1973 թ.: Ներկայիս սեփականատերերն այն ձեռք են բերել 2005 թ. 550 հազար դոլարով, իսկ հաջորդ տասը տարիներին տանը 1970-ականների ոճ ստեղծելու վրա են աշխատել:







































































