Հունվարի 30-ին կայացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ է արվել տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։
Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր։










































