ԱՄՆ-ում բջջային հեռախոսների համար ամենահայտնի ծրագիրը Facebook սոցկայքի ծրագիրն է՝ 85.5 մլն օգտատերերով՝ iOS-ի և Android-ի միջոցով: Օգտատերերն այստեղ ծախսում են իրենց ժամանակի 23 տոկոսը: 2-րդ տեղում է Google Maps ծրագիրը՝ 74.6 մլն օգտատերերով:
Նման տվյալներ ստացվել են 2012թ. ամերիկյան շուկայում բջջային ծրագրերի հետազոտման վերաբերյալ հրատարակված զեկույցում: Հետազատությունն անցկացրել է comScore ընկերությունը:
Հաջորդ 3 տեղերը լավագույն հնգյակում զբաղեցնում են Google-ի ծրագրերը՝ Google Play-ը, Google Search-ը և Gmail-ը, որտեղ օգտատերերն անցկացնում են իրենց ժամանակի 10 տոկոսը:
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ չնայած պլանշետային համակարգիչների թվի արագ աճին, համացանցին միացումների հիմնական մասը իրականանում է սմարթֆոնների միջոցով:






































