Յուրաքանչյուր մարդու հայտնի է, որ ստելը վատ բան է: Այդպես երեխային սովորեցնում են ծնողները, սակայն հենց ծնողներն էլ երեխային ստում են ամենատարրական բաներում: Երեխաներին ամենավաղ հասակից փորձում են հավատացնել որ Ձմեռ պապը, Բաբա Յագան և հեքիաթային այլ կերպարները գոյություն ունեն: Ամերիկյան գիտնականները փորձել են պարզել, թե ինչպիսի ազդեցություն են ունենում երեխայի վրա նմանատիպ ստերը:
Նրանց հաջողվել է պարզել, որ չինացիների 98%-ը ստում է իր երեխաներին, որպեսզի նրանք իրենց լավ պահեն: ԱՄՆ-ում նման հնարքի են դիմում 84% ամերիկացիներ:
Բացի այդ, պարզվել է, որ ոչ չինացի, ոչ ամերիկացի ծնողները դրանում վատ բան չեն տեսնում, չնայած նրանք փաստացի ստում են իրենց երեխաներին: Նրանց համար կարևորը կարգապահ վարքն է: Նրանք նաև ստի են դիմում, երբ երեխան խնդրում է ինչ-որ բան գնել կամ ուղղակի չի ցանկանում մինչև վերջ ուտել:
Հոդվածի հեղինակները զգուշացնում են նման ծնողներին, որ դեռահասության փուլում երեխաները փնտրում են այն մարդկանց ում կարող են վստահել և առաջին հերթին այդ մարդուն փնտրում են իրենց ծնողների շրջանում: Փաստացիորեն այն ստերը, որոնք ասել են երեխաներին մանուկ հասակում վատ խաղ են խաղում հենց ծնողների հետ: Երեխաները դադարում են նրանց վստահել: Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս սուտը փոխարինել, օրինակ, պարգևատրմամբ, գովեստով կամ այլ պատճառաբանությամբ:











































