Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

HRW զեկույցը Հայաստանի վերաբերյալ. խոսքի ազատություն

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կազմել է աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ իր 25-րդ ամենամյա զեկույցը: Այն բաղկացած է 644 էջից, իր մեջ ներառում է 90 երկիր: Զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ մասում նշվում է, որ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված վիճակը հարթ չի եղել 2014թ. ընթացքում: Իշխանությունները շարունակում են միջամտել խաղաղ ցույցերին: Կալանավայրերում բռնությունը և վատ վերաբերմունքը շարունակում են խնդիր մնալ, քննություններն արդյունավետ չեն, անգամ երբ բաց են: Լրագրողները շարունակում են առերեսվել ճնշումների և բռնության: Չնայած պարտադիր զինվորական ծառաությունից դեպի այլընտրանքային ծառայության հարցում փոփոխությունները գովասանքի են արժանի, բանակում բռնությունները շարունակվում են: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված բռնությունները և խտրականությունը շարունակում են լուրջ խնդիր մնալ:
Զեկույցի «Խոսքի ազատություն» բաժնում կարդում ենք.

«Մեդիայի բազամազանությունը շարունակում է մնալ սահմանափակ: Մեդիա հասարակական կազմակերպությունները դատապարտում են օրենքի այն նախագիծը, որով մեդիան պատասխանատու է համարվում հանրային ֆորումներում, այդ թվում սոցցանցերում անանուն կամ չիդենտիֆիկացված օգտատերերի կողմից սուտ կամ վիրավորական մեկնաբանությունների համար:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայտնել է, որ 2014թ. առաջին կեսին լրագրողները և մեդիա շուկան շարունակում են առերեսվել սպառնալիքի և կեղծ դատական գործընթացների, գրանցված է լրագրողների դեմ ֆիզիկական բռնության առնվազն 5 դեպք:

Օրինակ, փետրվարի 12-ին ընդդիմության ակտիվիստներին ձերբակալելիս ոստիկանությունը խլել է տեսախցիկը «Չորրորդ իշխանության» և iLur.am կայքի լրագրողներ, քույր և եղբայր Անի և Սարգիս Գևորգյաններից և կարճատև ժամանակով նրանց բերման ենթարկել: Բաժանմունքում ոստիկանությունը ջնջել է նրանց տեսախցիկների նյութերը, հարվածել Անի Գևորգյանին և վերցրել նրա հեռախոսը: Գևորգյանի բողոքի համաձայն՝ իշխանությունները քրեական գործ են հարուցել, որը սակայն փակվել է հունիսին՝ հանցանքի բացակայության պատճառով: Գևորգյանը բողոքարկել է վճիռը: ԵԱՀԿ մեդիայի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել միջադեպի կապակցությամբ:

Հունիսի 24-ին, երբ լրագրողները և մյուսները Երևանի ոստիկանական բաժանմունքի դիմաց սպասում էին այդ օրն ավելի վաղ ձերբակալված ակտիվիստի ազատ արձակմանը, ոստիկանությունը ցրել է ժողովրդին և հարձակվել որոշ լրագրողների վրա: Ոստիկանները ծեծել են Անի Գևորգյանին և CivilNet.TV-ի լրագրող Արփի Մախսուդյանին, կոտրել GALA TV-ի օպերատոր Փայլակ Ֆահրադյանի նոթբուքը: Ոստիկանությունը ձերբակալել է Սարգիս Գևորգյանին: Անի և Սարգիս Գևորգյանները բողոքարկել են, զեկույցը գրելու պահին քննությունը ընթացքի մեջ էր:

Հունիսի 26-ին Երևանի դատարանը պարտադրեց «Հրապարակ» օրաթերթին և Ilur.am լրատվական պորտալին բացահայտել իրենց աղբյուրները՝ որպես քրեական հետաքննության մաս՝ դրանում ներգրավելով բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյայի: ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել այդ որոշման «զսպիչ ազդեցության » կապակցության՝ շեշտելով, որ լրագրողներն իրավունք ունեն գաղտնի պահել իրենց աղբյուրը՝ որպես հետաքննական լրագրության և խոսքի ազատության առանցքային բանալի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում