Apple կորպորացիան համալրել է այն ընկերությունների ցուցակը, որոնք վաճառել են մեկ միլիարդ իր իրենց արտադրանքից: Վիճակագրությունը ներառում է ապրանքի ցանկացած տեսակ` սկսած էլեկտրոնիկայից վերջացրած երաժշտական ալբոմներով: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նոյեմբերի 22-ին Apple-ն արձանագրել է «միլիարդերորդ» սարքավորման` iOS հիմքով հեռախոսի վաճառքը:
«Մեկ միլիարդ սարքավորումը գրեթե անհավանական է, և մենք բոլորս հպարտանում ենք, որ հասել ենք դրան»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:
Հայտնի է, որ վաճառված «միլիարդերորդ» սարքավորում է դարձել գորշ գույնի iPhone 6 Plus-ը։






































