Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը պարզաբանում է տվել իր ասած խոսքերի վերաբերյալ, թե Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած են եղել:
Պարզաբանումը տրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումին ի պատասխան, որտեղ մասնավորապես ասված է. «Հարկ ենք համարում նշել, որ Լևոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քար նետող ու բախումներ հրահրող անձանց ու հաշվի առնելով նրանց ընդգծված ագրեսիվ վարքագիծը, ոչ թե ակցիայի մասնակիցներին, որոնք իրենց բողոքն ու պահանջ ներկայացնում էին բացառապես խաղաղ եղանակով»:












































