Ղրղըզստանն ու ևս 6 երկիր ժամանակավորապես զրկվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ համաշխարհային կազմակերպության աշխատանքի ֆինանսավորման համար մուծումների պարտքերի պատճառով: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Ներկայումս 7 անդամ երկիր չի կարող քվեարկել Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում: Դրանք են՝ Գրենադան, Ղրղզըստանը, Մարշալյան կղզիները, Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիան, Տոնգան, Վանուատուն և Յեմենը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Միավորված ազգերի կանոնադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ կազմակերպության անդամ երկիրը «զրկվում է Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից, եթե նրա պարտքի գումարը գերազանցում է կամ հավասարվում նախորդ երկու ամբողջ տարիների ընթացքում նրանից գանձվող մուծումների գումարին»: Ինչպես հետևում է նամակից, որը հունվարի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հղել էր Գլխավոր ասամբլեայի նախագահ Սեմ Քութեսային, ձայնի իրավունքը վերականգնելու համար Ղրղըզստանը պետք է վճարի 6.731 դոլար:







































