«Ալասանիան և Մարգվելաշվիլին չեն գիտակցում, որ իմ խոսքը շատ ավելի մեծ ուժ ունի»,- «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
Իվանիշվիլին նշել է, որ որևէ լծակ չունի՝ ազդելու կառավարության ղեկավարման վրա։ Նրա խոսքով՝ Ալասանիան և Մարգվելաշվիլին չեն հիշի որևէ դեպք, երբ ինքը նրանց պարտադրած լինի ինչ-որ բան անել։
Նախկին վարչապետը նշել է, որ վայելում է հասարակության չափազանց մեծ վստահությունը, և իր խոսքը գնահատվում է շատ ավելի թանկ։
Իվանիշվիլին նշել է, որ դրան հասել է իր աշխատանքով, իր գործունեությամբ։ Նա իր խոսքն ավելի թանկ է գնահատել փորձագետներից, ովքեր, նրա կարծիքով, սխալներ են թույլ տալիս իրենց վերլուծություններում։
Նախկին վարչապետն ասել է, որ ինքը միայն խորհուրդներ է տալիս, և եթե իրեն ինչ-որ բան դուր չի գալիս կառավարության գործողություններում, ինքը պարտադիր խոսում է այդ մասին։










































