Լիբանանի հետ սահմանին գնդակոծության է ենթարկվել իսրայելական պարեկային մեքենան, հայտնում է Reuters-ը:
Դեպքը տեղի է ունեցել Շեբաա շրջանում: Գրոհայինները հակատանկային հրթիռով զրահապատ ջիպ են խփել, վնասվածքներ են ստացել 4 զինծառայողներ, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակում: Իսկ լիբանանյան Ma’an լրատվական գործակալության հաղորդմամբ՝ առնվազն 15 իսրայելցի սպա է զոհվել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հզբոլլահի» մեջ մտնող «Էլ-Կունեյթրայի նահատակների բրիգադ» խմբավորումը։












































