Ինչպես հայտնի է դարձել, զարկերակային ճնշման կարգավորման համար անհրաժեշտ է միայն գրկախառնվել: Ուսումնասիրողները պարզել են, որ գրկախառնությունը օրգանիզմին օգնում է օքսիտոցին արտադրել, որն էլ ֆիզիկական իմպուլս է հաղորդում: Սակայն այս միջոցն արդյունավետ է միմյանց հանդեպ ունեցած լիակատար վստահության դեպքում: Իսկ ահա անծանոթ մարդու գրկախառնությունն ընդհակառակն ուժեղացնում է սթրեսը:
Օքսիտոցինը մի հորմոն է, որը պատասխանատու է զգացմունքային կապերի ուժեղացման համար: Օքսիտոցինն արտադրվում է երեխայի ծնունդից անմիջապես հետո: ՈՒսումնասիրողների կարծիքով, այն մարդիկ, ովքեր հաճախ են գրկախառնվում, ժամանակի ընթացքում ավելի զգայուն են դառնում, քանի որ գրկախառնությունը «փափկեցնում է» անձին: Նեյրոֆիզիոլոգները պնդում են, որ դրական արդյունք կստացվի միայն այն դեպքում, երբ մարդկանց միջև վստահություն կա:










































