Սան Ֆրանցիսկոյում սկսվել են «Սթիվ Ջոբս» կենսագրական ֆիլմի նկարահանումները՝ գլխավոր դերակատար Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը՝ հղում անելով Universal Pictures-ին: Apple-ի համահիմնադրի մասին ֆիլմի սցենարիստն Ահարոն Սորկինն է, ռեժիսորը՝ Դեննի Բոյլը:
Ստուդիան նաև հաստատել է, որ բայոպիկում կնկարահանվի Քեյթ Ուինսլեթը: Նա կմարմնավորի Macintosh-ի մարքեթինգի գծով նախկին տնօրեն Ջոաննա Հոֆմանին: Նախագծին միացել է նաև Ջեֆ Դենիելսը, ով վերամարմնավորել է Apple-ի նախկին CEO Ջոն Սքալլին:
Քեթրին Ուոթերսթոնը կմարմնավորի Ջոբսի նախկին ընկերուհի Քրիսեն Բրենանին, Մայքլ Սթալբերգը՝ Mac-ի օրիգինալ մշակողներից մեկին՝ Էնդի Հերցֆելդին: Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի դերը բաժին է հասել Սեթ Ռոգենին:







































