Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Ատոմ Էգոյանը՝ իր վերջին ֆիլմերի, մանկական պոռնոգրաֆիայի և Հայոց ցեղասպանության մասին

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը France 24-ի եթերում զրուցել է թվային տեխնոլոգիաների միջոցով արվող հանցագործությունների, մանկական պոռնոգրաֆիայի և Հայոց ցեղասպանության մասին:

Էգոյանը խոսել է իր վերջին ֆիլմերից` առևանգված երեխայի ու նրա ընտանիքի ապրումները ներկայացնող «Գերիների» մասին:Էգոյանի կարծիքով՝ դա ավելի շատ ո’չ թե թրիլեր է, այլ սասփենս ժանրի:

Հարցազրույցը վարող կինոգետ Լիսա Նեսելսոնը նկատել է, որ իր վերջին երկու ֆիլմով` «Գերիներով» և անհետացած երեք երեխաների մասին պատմող «Սատանայի հանգույցով», Էգոյանը կարծես թե բարկացրել է իր գործընկերներին, քանի որ վերջինիս կտրվածքով, որը իրական պատմության վրա է հիմնված, ոչ մի նորություն չի ասում` այդ թեմայով արդեն առկա վավերագրական ֆիլմերից առավել:

Կինոգետի այն հարցին՝ արդյո՞ք իրականությունն ավելի անհավանական է, քան հորինվածքը, Էգոյանն ի պատասխան ասում է, որ իր «Սատանայի հանգույցը» նկարահանված է այն մարդկանց համար, ովքեր նույն թեմայով վավերագրական ֆիլմերը չեն տեսել: Ի տարբերություն վավերագրականների, ըստ Էգոյանի, իր մեկնությունը ցույց է տալիս արտասովոր, անբնական հանցագործություն, փորձում հասկանալ` ինչպես քեզ պահես, երբ առնչվում ես նման անթաքույց չարիքի հետ:

Էգոյանի կարծիքով` իր աշխատանքը շփոթմունք կարող է առաջացնել, քանի որ շատ ժանրերի խառնուրդ է` մարդասպանության մասին առեղծվածային ֆիլմերից մինչև սարսափ:

Էգոյանը խոսում է նաև մեր աշխարհում ահռելի թվով մանկական պոռնոգրաֆիայի մասին, և թե որքան սարսափելի է բուն այդ փաստը:

Կինոգետը նկատում է, որ երկու ֆիլմում էլ Էգոյանը ներկայացնում է սարսափելի պատմություններ և չի բացահայտում եղելությունը մինչև վերջ, այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ է կատարվել իրականում:

Էգոյանը բացատրում է. «Դա իմ անցած ուղու հետ է կապված: Ես հայ եմ»: Աշխարհահռչակ ռեժիսորը ասում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հարմար առիթ է` խորհրդածելու, թե ինչ է տեղի ունեցել:

Խոսելով Թուրքիա պետության կողմից ժխտողականության մասին` Էգոյանն ասում է, թե մեր աշխարհում էլ Հայոց ցեղասպանության օրինակով գործ ունենք մի բանի հետ, որը պետք է վաղուց լուծում գտած լիներ, բայց այդպես չէ:

Էգոյանը նկատում է նաև` Արևմուտքն է, որ Թուրքիային թույլ է տալիս ժխտողական լինել: Իսկ, հարցազրույցը տալով Փարիզում` ասում է, որ հոյակապ է գտնվել մի երկրում՝ Ֆրանսիայում, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում