Եվրահանձնաժողովը Վրաստանին 13 մլն եվրոյի չափով դրամաշնորհ է հատկացրել` երկրին 46 մլն եվրո մակրոֆինանսական օգնության ծրագրի առաջին տրանշի շրջանակներում: Ծրագիրը հաստատվել է 2013-ի օգոստոսին, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
ԵՄ-ի վրացական գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ այդ տրանշը նաև իր մեջ ներառում է 10 մլն եվրո` վարկերի տեսքով, որոնք կտրվեն առաջիկայում:
23 մլն եվրո չափով երկրորդ տրանշը կհատկացվի 2015-ի կեսերին:










































