Ֆիլիպինների Սեբու կղզում կենդանաբանական այգու այցելուներին կմերսեն 5-մետրանոց պիթոնները՝ հայտնում է The Daily Mirror-ը:
Cebu City Zoo-ի նման ծառայությունների տրամադրումից ստացված միջոցները կուղղվեն կենդանիների պահպանությանը:
Հաճախորդներին մերսելու են միանգամից 4 օձեր, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը կազմում է մոտ 5 մետր, իսկ ընդհանուր քաշը՝ մոտ 250 կգ:
Կենդանաբանները հավաստիացրել են, որ այդ պրոցեդուրան լավ թուլացնում է: Cebu City Zoo-ում նման պրոցեդուրա առաջարկվում էր նաև ավելի վաղ՝ հատուկ առաջարկի տեսքով:










































