ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի Էր-Ռիադում կհանդիպի Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդի հետ։
Associated Press-ի տվյալներով՝ Օբաման որոշել է կրճատել իր այցի վերջին օրը Հնդկաստան և այցելել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ իր ցավակցությունները հայտնելու 6-րդ թագավոր Աբդալլա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի մահվան կապակցությամբ։
Օբաման կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որը կազմված կլինի 30 անդամներից, այդ թվում նաև երկու նախկին պետքարտուղարները։ ԱՄՆ նախագահի այցը Սաուդյան Արաբիա կտևի մոտ 4 ժամ։
Թագավորը մահացել էր ուրբաթ՝ 91 տարեկանում։ Գահը զբաղեցրել է նրա եղբայրը։












































