«Միլան»-ը պաշտոնապես հայտարարել է «Պարմա»-ի հետ 3 ֆուտբոլիստների տրանսֆերային գործարքներ կնքելու մասին: «Միլան» է տեղափոխվել «Պարմա»-ի պաշտպան Կրիստիան Ձակարդոն, իսկ կիսապաշտպաններ Ջամել Մեսբան և Ռոդնի Ստրասսերը տեղափոխվել են հակառակ ուղղությամբ` «Միլան»-ից «Պարմա»:
22-ամյա Ստրասսերը «Միլան»-ում հանդես կգա վարձավճարով, իսկ 31-ամյա Ձակարդոն և 28-ամյա Մեսբան իրենց նոր ակումբների հետ լիարժեք պայմանագրեր են ստորագրել:
Իտալիայի առաջնության ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում «Միլան»-ը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը, իսկ «Պարմա»-ն` իններորդ:









































