Ահաբեկչական ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորումը հայտարարել է Արևմուտքում ահաբեկչական նոր գործողություններ իրականացնելու մտադրության մասին:
Agence France-Presse-ի փոախնցմամբ՝ համապատասխան սպառնալիքներ են հնչել համացանցում տեղադրված ԴԱԻՇ-ի ներկայացուցչի աուդիոխոսքում:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ահաբեկչական հարձակման էր ենթակվել Charlie Hebdo շաբաթականը, որի արդյունքում 12 մարդ է զոհվել: Հունվարի 10-ին մեկ այլ ահաբեկչական գործողության ընթացքում Փարիզում չորս մարդ է զոհվել:









































