Microsoft-ը թողարկել է Windows 10-ի հերթական նախնական տարբերակը, որը ներառում է ձայնային Cortana օգնականին և Xbox հավելվածը: Այդ մասին հաղորդվում է Microsoft-ի բլոգում:
Անցած շաբաթ Microsoft-ը ներկայացրել է Windows 10-ի մի շարք գործառույթներ: Դրանց թվում Cortana-ն է սեղանի համակարգիչների համար, նոր բրաուզեր Spartan-ը, Xbox հավելվածը, տեղեկատվության նոր կենտրոնը:
Microsoft-ը զգուշացրել է, որ բոլոր նոր հավելումները դեռ հասանելի չեն լինի:
Միևնույն ժամանակ, այս տարբերակի դեպքում օգտատերերը կարող են փորձարկել Cortana-ի աշխատանքը համակարգիչների վրա, իսկ նախկինում այն հասանելի է եղել միայն Windows Phone համակարգով հեռախոսների համար:







































