Այս տարվա իր առաջին ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Փյունիկ»-ն ընկերական հանդիպում անցկացրեց Մարտունու «Ալաշկերտի» դեմ:
Այս խաղում թիմը կամային հաղթանակ տոնեց 2:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում հաշիվը բացեց մարտունեցիներից Միհրան Մանասյանը: Սակայն Գագիկ Պողոսյանին հաջողվեց հավասարեցնել այն, իսկ փոխարինման դուրս եկած Գարիկ Կիրակոսյանը խփեց հաղթանական գոլը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Փյունիկ»-ը խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով՝
Ալբերտ Օհանյան, Վասպուրակ Մինասյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Յուսպաշյան, Գագիկ Պողոսյան, Գոռ Մալաքյան, Արման Հովհաննիսյան, Վարդան Բակալյան, Սարգիս Բալոյան
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի







































