Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

2017թ․ հետո Հայաստանի 21 բանկերից քանիսը կշարունակեն գործել

Կենտրոնական բանկն անցած տարեվերջին կայացրեց աննախադեպ մի որոշում, որը Հայաստանում գործող բանկերին պարտադրելու է վեց անգամ մեծացնել իրենց ընդհանուր կապիտալը և այն 5 միլիարդ դրամից հասցնել 30 միլիարդ դրամի կամ մոտ 60 միլիոն դոլարի: ԿԲ-ի այս որոշումը լիարժեք կգործի 2017 թվականից: Մինչ այդ հայաստանյան այն բանկերը, որոնք չունեն այդքան կապիտալ, պետք է մտածեն այն նշված շեմին հասցնելու մասին: Սակայն դա բավական դժվար է: Եվ մասնագետները կանխատեսում են, որ ԿԲ-ի այս որոշման արդյունքում 2017 թվականից հետո մի շարք բանկեր կփակվեն:

Իսկ Հայաստանում քանի՞ բանկ կա, որ ունեն 30 միլիարդ դրամ կամ մոտ 60 միլիոն դոլար ընդհանուր կապիտալ: Կամ քանի՞ բանկ կա, որի կանոնադրական կապիտալը 30 մլրդ դրամից շատ քիչ չէ, և մինչև 2017 թ. կկարողանան իրենց կապիտալը պահանջվող չափին հասցնել:

Հայաստանն այսօր ունի 21 բանկ, որոնցից 30 մլրդ և ավելի կապիտալ ունեն հինգը: 2014 թ. սեպտեմբերի 31-ի տվյալներով՝ «Ամերիաբանկն» ունի մոտ 41 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ, «ՎՏԲ-Արմենիա» բանկը՝ 50.1 մլրդ դրամ, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը՝ մոտ 53.4 մլրդ դրամ, «Արդշինինվեստբանկը»՝ մոտ 47 մլրդ դրամ և HSBC բանկը՝ 46.8 մլրդ դրամ: Այսինքն՝ այս հինգ բանկերը, ամենայն հավանականությամբ, 2017 թ. ԿԲ-ի վերը նշված պահանջների դեպքում խնդիրներ չեն ունենա: Իհարկե, եթե այս բանկերում ինչ-ինչ պատճառներով խնդիրներ չառաջանան:

Հայաստանի երկու բանկեր ունեն 30 մլրդ դրամից ոչ շատ պակաս կապիտալ՝ «Հայբիզնեսբանկն» ունի մոտ 27.7 մլրդ դրամ և «Ինեկոբանկը»՝ մոտ 25.2 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ: Եվ գուցե այս բանկերի համար դժվար չի լինի մինչև 2017 թ. իրենց միջոցները համալրել ու հասցնել պահանջող 30 մլրդ դրամին: Մինչդեռ մյուս 17 բանկերը, հաստատապես, ընդհանուր կապիտալի համալրման խնդիրներ կունենան: Նրանցից վեցը՝ «Յունիբանկը», «Կոնվերսբանկը», «Առէքսիմբանկը», «Արարատ» բանկը, «Արցախ» բանկը, «Արմսվիսբանկը» և «Պրոմեթեյ» բանկը, ունեն 21-22 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ: Եվ բոլորովին չի բացառվում, որ այս բանկերին էլ հաջողվի համալրել իրենց միջոցները մինչև 30 մրդ դրամի: Իսկ հայաստանյան ութ բանկեր ունեն ԿԲ-ի պահանջած չափից նույնիսկ երկու-չորս անգամ պակաս՝ 5.6-13.6 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ:

Խնդիր ունենալու են հենց այս բանկերը: Ֆինանսական ոլորտի մասնագետները չեն բացառվւմ, որ մինչև 2017 թ. քիչ կապիտալ ունեցող բանկերը կարող են միավորվել, միաձուլվել, որպեսզի միասին կարողանան ապահովել 30 մլրդ դրամն ու շարունակել գործել: Փոքր կապիտալ ունեցող այդ բանկերը կարող են միանալ նաև արդեն 30 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ ունեցող բանկերին: Անգամ կանխատեսումներ կան, որ այդ փոքր բանկերը ուղղակի կարող են վերածվել վարկային կազմակերպությունների և ֆինանսական ոլորտում այդպես պահպանել իրենց անկախությունը կամ գոյությունը: Իհարկե, բոլորովին էլ չի բացառվում, որ որոշները պարզապես դադարեն գործելուց:

Ո՞րն է այս որոշման պատճառը, ինչո՞ւ է Կենտրոնական բանկը ցանկանում աննախադեպ չափով մեծացնել բանկերի ընդհանուր կապիտալը: ԿԲ-ն, իհարկե, պատճառ է բերում, թե այդպիսով բանկերն ավելի ապահով ու պաշտպանված կլինեն: Բայց այդ ինչ պաշտպանվածության մասին կարող է խոսք գնալ, երբ այդ որոշման հետևանքով մոտ մեկ տասնյակ բանկեր կարող են փակվել: Ինչու է, ի վերջո, ԿԲ-ն ցանկանում մի շարք բանկերի հաշվին ապահովել մյուսների պաշտպանվածությունը:

Մի բան այնուամենայնիվ ակնհայտ է՝ ԿԲ-ի այս որոշումը հակամրցակցային է: Բանկային համակարգը Հայաստանում, հավանաբար, այն եզակի ոլորտներից է, որը քիչ թե շատ կայացած է, որը մրցակցային է, և որտեղ մենաշնորհներ ու օլիգոպոլիաներ չկան, ինչը հատուկ է մեր երկրի ողջ տնտեսությանը: Փաստորեն, ԿԲ-ն իր այդ որոշումով կրկնում է ՀՀ իշխանությությունների մենաշնորհային քաղաքականությունը: Չէ՞ որ ԿԲ-ն կամ նրա ղեկավարությունը, որքան էլ անկախ մարմին համարվեն, հիմնականում կազմում է այս իշխանությունների մի մասը և իրականացնում նրանց հարմար քաղաքականությունը:

Կարելի է բերել աշխարհի բազմաթիվ երկրներ, որտեղ բանկային համակարգում ընդհանուր կապիտալի նման բարձր շեմ դրված չէ: Օրինակ՝ Իսպանիայում, Պորտուգալիայում, Լիխտենշտեյնում այդ չափանիշը սահմանված է մոտ 21 մլն դոլարի չափով: Մեծ թվով եվրոպական զարգացած և այլ երկրներում՝ Բրազիլիայում, Նորվեգիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափն ընդամենը 6 մլն դոլարի չափով է: Անգամ Ռուսաստանում, որի շատ քայլերին անմիջապես արձագանքում է մեր ԿԲ-ն, այդ չափը կրկին 6 մլն դոլար է: Իսկ հարևան Վրաստանում և Ադրբեջանում՝ համեմատաբար 6 և 5 մլն դոլար են: Այսինքն՝ նվազագույն կապիտալի այսպիսի չափ սահմանելով՝ այս երկրները խրախուսում են բանկային համակարգի մրցակցությանը, ինչը զարգացման հիմնական գրավականներից է, որից ՀՀ ԿԲ-ն տարեվերջին հրաժարվեց:

Մի նկատառում ևս: Ճիշտ է, ԿԲ-ի այս որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թ., սակայն մինչ այդ այն կվնասի փոքր կապիտալ ունեցող բանկերի գործունեությանը: Չի բացառվում, որ այդ բանկերի հաճախորդները, տեղեկանալով այդ որոշման մասին, մինչև այդ օրն իրենց համագործակցությունը տեղափոխեն խոշոր կապիտալ ունեցող բանկեր: Եվ այդ միտումը ժամանակից շուտ կվնասի փոքր բանկերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում