Monday, 15 06 2026
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Հայաստանցիների 62%-ը դեմ է խորհրդարանական 3 ուժերի որոշմանը. EFOA

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության պատվերով, TNS opinion-ը հայկական գործըկերոջ՝ IPSC-ի հետ միասին «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցում է իրականացրել: Հարցման արդյունքները ներկայացնում են գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները և մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ TNS opinion-ի մեթոդների և վիճակագրության տնօրեն, դոկտոր Սթիվ Շվարցերը, «Այ Փի Էս Սի» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գրիգորյանն ու Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար դոկտոր Մայքլ Քամբեքը ներկայացրին հարցման անցկացման մեթոդաբանությունն ու արդյունքները:

Մայքլ Քամբեքն ասաց, որ նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը հանրության համար կարևոր հարցերի և քաղաքականության, կուսակցությունների և նրանց առաջնորդների նկատմամբ հասարակությքան ունեցած մոտեցումների վերաբերյալ, նպաստել ավելի իմաստալից քննարկմանը, որը հիմնված կլինի ավելի շատ քաղաքական բովանդակության, քաղաքական կուսակցությունների քաղաքական քարոզչության և ասեկոսեների վրա:

Հովհաննես Գրիգորյանը տեղեկացրեց, որ հարցումներն իրականացվել են 2013 թ. հունվարի 15-20-նն ընկած ժամանակահատվածում, 1600 դեմ առ դեմ հարցազրույցներ են անցկացվել 10 մարզերում և Երևանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները և որակի լայնածավալ վերահսկում: Նա ընդգծեց, որ հարցումներ իրականացնելիս, իրենց համար ամնեակարևորը որակի ամենաբարձր չափանիշների ապահովումն էր: «Հարցման առանձնահատկությունը հարցվողների ընտրության պատահականության սկզբունքի կիրառման մեջ է, բնակարաններն էլ պատահականության սկզբունքով են ընտրվել: Հետազոտության իրականացման ընթացքում որակի ստուգման խիստ չափանիշներ ենք կիրառել»,- ներկայացրեց Գրիգորյանը:

Ներկայացնելով հարցման արդյունքները՝ Սթիվ Շվարցերը նշեց, որ առաջին հարցը եղել է հետևյալը՝ «Արդյո՞ք հայ քաղաքացիները հետաքրքրված են քաղաքականությամբ, թե՞ ոչ»: Ըստ նրա՝ պարզվեց, որ հետաքրքրված են քաղաքականությամբ, սա այն դեպքում, երբ հարցումներն իրականացվել են նախագահական ընտրությունների նախագահական քարոզարշավից առաջ: «Հասարակության հիմնական մասը՝ շուրջ 53% տոկոսը, հետաքրքրված է քաղաքականությամբ։ Փոքրիկ տարբերություններ կան՝ ըստ տարիքի և կրթամակարդակի, բայց հետաքրքրության մակարդակը բոլոր խմբերում բարձր է»,- հստակեցրեց նա:

Անդրադառնալով հարցումների հաջորդ հատվածին, որը վերաբերում է տեղեկատվության աղբյուրներին, նա նկատեց, որ հասարակության տեղեկատվության հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է, վերջին տարիներին՝ նաև ինտերնետը: Սթիվ Շվարցի համոզմամբ՝ նկատելի է,որ, իբրև տեղեկատվության աբյուր, ինտերնետի դերն աճում է: «Մյուս կողմից, հետաքրքրիր եզրահանգում է կատարվել, որ տպագիր մամուլի ազդեցությունը նվազում է հեռուստատեսության և ինտերնետի համեմատությամբ: Երիտասարդները չափազանց շատ են օգտագործում ինտերնետը, թեև այսօր ինտերնետից տեղեկատվություն են ստանում բոլոր խմբերը»,- ասաց բանախոսը:

Քաղաքական գործընթացներում հասարակության ներգրավվածությունը, ըստ նրա, վերջին տարիներին փոփոխության չի ենթարկվել, միայն քաղաքական հարցերի քննարկումն է պակասել. ավելի կարևոր է, որ հասարակության 18%-նն են կազմում կուսակցականները: Այս ցուցանիշը, Շվարցի խոսքերով, լավագույնս մեկնաբանում է այն, թե ինչ գործընթացներ են գնում հասարակության մեջ:

Բանախոսի ներկայացմամբ՝ «Ինչպե՞ս եք գնահատում երկրի ընդհանուր իրավիճակը» հարցի պատասխանների արդյունքներում կրկին մեծ փոփոխություն չկա՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածի համեմատությամբ:

«Տվյալները նույնն են մնացել, հասարակության 50 %-ը կարծում է, որ իրավիճակը բարելավվել է, մյուս մասը կարծում է, որ չի բարելավվել և նույնիսկ վատացել է: Հինգ տարվա համեմատական անցկացնելով՝ մենք տեսնում ենք, որ հասարակության մեկ երրորդը կարծում է, որ իրավիճակը Հայաստանում վատ է:

Հասարակության 64%-ը կարծում է, որ ՀՀ նախագահը շատ լավ գործունեություն է ծավալել, սակայն մյուս կողմից էլ տեսնում ենք, որ նույնչափ մարդիկ էլ կարծում են, որ իրավիճակը չի բարելավել: Տեսնում ենք, որ նախագահի նկատմամբ գնահատականը դրական է՝ բացառությամբ նրանց, ովքեր բարձր կրթություն ունեն և ապրում են Երևանում»,- պարզաբանեց բանախոսը:

Խոսելով հարցման այն հատվածից , որտեղ ներկայացվել են հասարակական տրամադրությունները, քվեարկելու մտադրությունները՝ նա ասաց, որ Սերժ Սարգսյանն ունի 42 %, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 32 %, Գագիկ Ծառուկյանը՝ 29 %, Պարույր Հայրիկյանը՝ 26 %: Ըստ նրա՝ այստեղ կարելի է նկատել, որ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանի ճանաչողությունն աճել է, քանի որ նրա տոկոսը խորհրդարանական ընտրություններին 15 էր:

Սթիվ Շվարցը տեղեկացրեց, որ հարցվողներին հարցրել են նաև՝ «Որքանո՞վ եք որոշել մասնակցել նախագահական ընտրություններին»: «Կրկին մենք տեսանք այն, որ մարդիկ հետաքրքրված են քաղաքականությամբ, մեր արդյունքները, նախորդ տարիների արդյունքների համեմատությամբ, նույնն են: Հարցվածների 69%-ը որոշել է մասնակցել ընտրություններին, ինչը զարմացնող արդյունք է, երբ խորհրդարանական վեց ուժերից երեքը չառաջադրեցին և չաջակցեցին որևէ թեկնածուի»,- ասաց Շվարցը:

Անդրադառնալով թեկնածուներին ընտրելու հասարակական տրամադրվածությանը՝ նա նշեց, որ արդեն վերլուծված տվյալների համաձայն, 68,6 % ձայն ունի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 21 %, Պարույր Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը մոտավորապես 5-ական տոկոս են հավաքել: «Կարող ենք տեսնել, որ մեծ բաց կա Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների միջև, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի համար սա լավ ցուցանիշ է նախկինի համեմատությամբ: Ութ թեկնածուներից մյուս չորսը մեծամասամբ անծանոթ են հարցվածներին, և բոլորը միասին ստացել են վավեր քվեների 1,5%-ից պակաս»,- ներկայացրեց բանախոսը:

Ինչպես ասաց Սթիվ Շվբարցը, փորձել են պարզել նաև առաջատար 4 թեկնածուների նկատմամբ հասարակական տրամադրությունները վստահությունը: «Սերժ Սարգսյանի արդյունքը բարձր է և հստակորեն ցույց է տալիս, որ նրա օգտին է քվեարկելու 72 %-ը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ 45 %-ը»,- հստակեցրեց Շվարցը՝ շարունակելով, որ հասարակության շրջանում որպես լավագույն այլընտրանք է դիտարկվում Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Հրանտ Բագրատյանը նախընտրելի թեկնածու է նրանց համար, ովքեր նույն ճամբարից նախընտրելի թեկնածու ունեին, որը չառաջադրվեց:

Իսկ ԲՀԿ ընտրազանգվածից, Շվարցի խոսքերով, 31 %-ը ձայն է տալու Րաֆֆի Հովհաննիսյանին: «ԲՀԿ-ի ընտրազանգվածը երկու առաջատար թեկնածուների միջև է բաշխվել: Հարցվածների 56%-ը գոհ չէ, որ խորհրդարանական երեք ուժերը որոշել են թեկնածու չառաջադրել, իսկ 62%-ը կարծում է, որ դա սխալ որոշում է»,- պարզաբանեց Շվարցը:

Եզրափակելով ասուլիսը՝ Մայքլ Քամբեքը տեղեկացրեց, որ հարցում իրականացվելու է նաև նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, որի արդյունքները, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն փետրվարի 9-ին, այդ հարցումներով փոքր-ինչ խորը կուսումնասիրեն և կներկայացնեն հասարակական տրամադրությունները նախագահական ընտրություններին ընդառաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում