Ադրբեջանական մամուլը շարունակում է վայնասուն բարձրացնել: Այդ երկրի ԶԼՄ-ները պնդում են, որ մեր ֆուտբոլի ազգային հավաքականը համալրվում է ծագմամբ ադրբեջանցի ֆուտբոլիստներով:
Azerisport.com կայքը նշում է, որ վերջին ադրբեջանցի ֆուտբոլիստը, ով միացել է մեր ընտրանուն, հոլանդական «Էմմեն» ակումբի կիսապաշտպան Նորայր Մամեդովն է, ով որոշել է փոխել իր ազգանունը (Ասլանյան): Կայքը նշում է, որ ֆուտբոլիստը, ում հայրն ադրբեջանցի է, իսկ մայրը՝ հայ, դա արել է ՀՖՖ-ից հավաքականում հանդես գալու հրավեր ստանալուց հետո:
Աղբյուրը նշում է, որ Մամեդովը ծնվել է Քարահունջ գյուղում, որն Ադրբեջանի տարածքում է: Այդ կայքը նշում է նաև, որ ադրբեջանական արմատներ ունեն նաև Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը, ով, ըստ աղբյուրի, ծնվել է Բաքվում:
Մեր ընտրանու վերջին հաջողություններից հետո ազերիների նման վայնասունն անակնկալ համարել չի կարելի: Հավելենք, որ Նորայրը Twitter-ի իր էջում գրել էր, որ մեր ընտրանու կազմում հանդես գալն իր երազանքն է. «Ես հրավեր եմ ստացել Հայաստանի հավաքականից: Հայաստանի հավաքականում հանդես գալն իմ երազանքն է»:








































