Կիրակի Հունաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 94 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ ընդդիմադիր ձախ արմատական ուժերի կոալիցիան՝ ՍԻՐԻԶԱ-ն, ստացել է 36 տոկոս ձայն, ինչը հավասարազոր է 149 պատգամավորական աթոռի։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ դա անբավարար է խորհրդարանում մեծամասնություն ապահովելու և կառավարություն ձևավորելու համար։ Կուսակցությանն ավելի քան 151 տեղ է անհրաժեշտ իր օրինագծերն անցկացնելու համար։
Վարչապետ Անտոնիս Սամարասի աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը հավաքել է 28 տոկոս ձայն, ինչը կազմում է 76 տեղ։