Friday, 12 06 2026
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային

ՄԱԿ-ը քաջածանոթ է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին

2010թ. հունիսին Հայաստանի կառավարության հրավերով առաջին անգամ փաստահավաք առաքելությամբ Երևան էր ժամանել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան, ով հանդիպել էր ՀՀ իշխանություններին, ընդդիմությանը, ՀԿ-ներին, մոտ մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների:
Մ.Սեկագյան այցելել էր «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել էր հիմնարկի պետի և մի քանի դատապարտյալների հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրանց պայմանները, հանդիպել էր արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև մարտի 1-ի իրադարձություններից հետո անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների կանանց:

Վերջիններս Մ.Սեկագյայի հետ հանդիպմանը այնպիսի տպավորություն էին ստացել, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը իրենց հետ համակարծիք է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հարցում։ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հանդիպել էր նաև մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով սպանվածների հարազատներին, ովքեր նրան ներկայացրել էին դատարանում բողոքարկելու պրոցեսը: Մ.Սեկագյան հայաստանյան այցի ավարտին հանդիպել էր նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ:
Ամփոփելով իր այցը` Սեկագյան լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրել էր իր մտահոգությունները: Նա մտահոգիչ էր համարել Հայաստանում խաղաղ հավաքների ազատություն «լուրջ սահմանափակումները»: «Թեպետ իշխանությունների կողմից սահմանված կարգավորումը օրինական է, ես տեղեկություններ եմ ստացել իրավապահ մարմինների կողմից անհարկի և կամայական սահմանափակումներ կիրառելու մասին:

Ժողովրդավարական հասարակությունում խաղաղ, բաց, հրապարակային ցույցեր անցկացնելը պետք է հասու լինի բոլոր անհատներին` առանց անհարկի սահմանափակումների», ասել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը: Սեկագյան իր անհանգստությունը հնչեցրել էր լրագրողների նկատմամբ բռնությունների, հարձակումների դեպքերի կապակցությամբ. «Այս դեպքերը ի ցույց են դնում Հայաստանում անպատժելիության մշակույթի ակնհայտ առկայությունը: Այսօրինակ անպատժելիությունը, ըստ ամենայնի, սերտորեն առնչվում է ոստիկանության համակարգում արմատավորված խնդիրներին և անկախ դատական համակարգի բացակայությանը»: Նա կոչ էր արել իրականացնել «արագ և թափանցիկ հետաքննություն մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերի վերաբերյալ»:
Անդրադառնալով 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը նշել էր, որ նախագահական ընտրություններին հաջորդած ողբերգական դեպքերն ու սպանությունները չեն քննվել. «Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ դեպքերը քննվեն, բայց մենք խոսում ենք արագ և թափանցիկ քննության մասին»:

Մեկշաբաթյա այցից ստացած տպավորությունները, մտահոգություններն ու առաջարկությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը խոստացավ ներառել իր հատուկ զեկույցում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին:
Մեր ձեռքի տակ է` «Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի մասին» Հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի զեկույցը, որում բավական ուշագրավ փաստեր են ներառված հայաստանյան իրականության արատավոր երևույթների առնչությամբ և արժե, որպեսզի մեր հասարակությունը տեղյակ լինի, թե միջազգային այս հեղինակավոր կազմակերպությանը ինչ ծավալուն և մանրազնին զեկույց է ներկայացվել:

Այսպես, զեկույցի`«Ընդհանուր համատեքստ, որում գործում են մարդու իրավունքների պաշտպանները» բաժնում նշվում է, որ Հայաստանի նորագույն պատմության առավել ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը` գործող վարչապետը, ընտրվեց ՀՀ նախագահ: «Թեև հայտարարվել էր, որ պարոն Սարգսյանը հաղթել է ընտրություններում ձայների 52 տոկոսով, քաղաքական ընդդիմության խմբերը հրաժարվեցին ճանաչել արդյունքն ու կազմակերպեցին համաժողովրդական ցույցեր, որոնք վերաճեցին շարունակական բողոքի ցույցերի Երևան քաղաքի կենտրոնում: 2008 թ-ի Մարտի 1-ին, ոստիկանական ուժերը բռնությամբ ցրեցին ցուցարարներին: Տասը մարդ զոհվեց, որոնցից երկուսը ոստիկանության աշխատակիցներ էին, մինչդեռ, համաձայն զեկույցների, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին:

Ձերբակալվեցին առնվազն 102 ցուցարարներ, և փաստագրվեցին դեպի ոստիկանական բաժանմունքներ տեղափոխման կամ նախնական կալանքի ընթացքում կալանավորվածների նկատմամբ վատ վերաբերմունքի ավելի քան 27 դեպքեր: Բացի այդ, ընդդիմության առնվազն 81 հայտնի քաղաքական գործիչներ և նրանց կողմնակիցներ ձերբակալվել էին 2008թ. մարտի 25-27-ը ընկած ժամանակահատվածում, որոնցից ոմանք նույնպես ենթադրաբար, ոստիկանական կալանքի ընթացքում ենթարկվել են վատ վերաբերմունքի: Ավելին` առկա են պատշաճ իրավական ընթացակարգերի փաստագրված խախտումներ, այդ թվում`մենախցային կալանավորումը և անձի` իր կողմից ընտրված փաստաբանին դիմելու ոչ բավարար հնարավորության ընձեռման փաստեր»: Զեկույցում նշվում է, որ միջազգային մի շարք կազմակերպություններ իրենց մտահոգությունը հայտնեցին մարտի 1-ի բռնությունների ու ձերբակալությունների, «խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման և ընդդիմադիր ցուցարարների ձերբակալությունների» վերաբերյալ:

Զեկույցում ասվում է, որ 2008թ. մարտի 1-21-ը հայտարարված Արտակարգ դրության ընթացքում ժամանակավորապես արգելափակվել է ընդդիմության գործողությունները լուսաբանող լրատվամիջոցների գործունեությունը, ինչպես նաև խորհրդարանի կողմից «Խաղաղ հավաքների մասին» ՀՀ օրենքում նոր, իրավունքները սահմանափակող փոփոխություններ ընդունվեցին: Ապա նշվում է, որ չնայած ԱԺ կոմից 2009թ. հունիսի 19-ին ընդունված համաներումը հանգեցրեց ազատազրկվածների մեծամասնության ազատ արձակմանը, մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունները և ընդդիմությունը հայտարարեցին, որ ընդդիմության մեկ տասնյակից ավելի կողմնակիցներ առայսօր մնում են բանտերում, և կոչ արեցին ճանաչել վերջիններին որպես քաղաքական բանտարկյալներ:

Սեկագյայի զեկույցում նշվում է, որ 2008թ. հունիսին, ՀՀ ԱԺ-ն ստեղծեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողով 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության համար: «Մասնավորապես, միջազգային կազմակերպությունները, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները և տեղական իրավապաշտպան խմբերը բազմիցս քննադատել են 2008թ. մարտի 1-ի մահերի և մարմնական վնասվածքների պատճառների, ինչպես նաև վատ վերաբերմունքի և պատշաճ դատաիրավական գործընթացների խախտումների վերաբերյալ պնդումների նպատակաուղղված հետաքննության բացակայությունը: Կառավարությունը պնդում է, որ ոստիկանության կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ մեղադրանքների բավարար հետաքննությունն արդեն իրականացվել է:

Որպես չլուծված խնդիր, այս և այլ մտահոգությունները, ներառյալ կոռուպցիան, դատական մարմինների կողմնակալությունը, լրատվամիջոցների անկախության բացակայությունը և հավաքների ու միություններ կազմելու ազատությունների սահմանափակումներն են որ ձևավորել են իշխանությունների նկատմամբ շարունակվող վրդովմունքը: Նրանցից շատերը, ովքեր հանդիպել են հատուկ զեկուցողին` իր առաքելության ընթացքում, նկարագրել են անպատժելիության և կոռուպցիայի համատարած զգացումը, որը մեծապես ազդել է Հայաստանի այն միջավայրի վրա, որի շրջանակներում գործում են մարդու իրավունքների պաշտպանները»:

Զեկույցում նշվում է, որ մասնավորապես, ԵԽԽՎ-ն և ԵԱՀԿ-ն են բարձրաձայնել 2008թ. մարտի իրադարձությունների մասին, ինչպես նաև բարեփոխումների կոչ արել: «Սակայն քննադատություն է արդեն հնչեցվել, որ այդ ջանքերը որոշ դեպքերում եղել են ապարդյուն: Վերջին տասնամյակում տեղ գտած, աստիճանական ֆինանսավորումը, որի զարգացումը մենք տեսել ենք, կենտրոնացած է եղել դոնորների կողմից ղեկավարված ծրագրերի վրա, քիչ շեշտ դնելով հաստատությունների կամ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին` սահմանափակող ազդեցություն են ունեցել արդյունավետության և մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորության վրա», նշվում է զեկույցում:

«Մարդու իրավունքների խրախուսման ու պաշտպանության օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները» բաժնում ամրագրվում է, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու» մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2004թ. ապրիլի 28-ին, սակայն այնուհետև ասվում է. «Օրենքը փոփոխվել է մի քանի առիթներով, հատկապես հետևելով քննադատությանը, որը հնչեցրել են Վենետիկյան հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, քանի որ որոշ դրույթներ պարտադրում էին հավաքների ազատության չարդարացված և չափազանց սահմանափակումներ»:

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ» բաժնում նշվում է, որ 2008 թ. ապրիլին օմբուդսմենը ներկայացրել է հաշվետվություն 2008թ. մարտի հետընտրական բռնությունների վերաբերյալ, որում քննադատել է իշխանությունների կառավարումը և մատնանշել է մի շարք խախտումներ, որոնք կատարվել էին 2008թ. մարտի 1-ի ընթացքում և դրանից հետո: «Կառավարությունը, ցավոք, չի պատասխանել օմբուդսմենի զեկույցում բարձրացված հարցերին», ասվում է զեկույցում: «Մարդու իրավունքների մի քանի պաշտպաններ, որոնց հատուկ զեկուցողը հանդիպել է, թերահավատություն են հայտնել օմբուդսմենի գրասենյակի դերի ու արդյունավետության վերաբերյալ: Նրանց ընկալումն այն է, որ Գրասենյակը անկախ չէ և անպայմանորեն չի աշխատում մարդու իրավունքների պաշտպանների հետ», այնուհետև հավելվում է զեկույցում:

Հատուկ զեկուցողը մտահոգված է հասարակական տարածքներում հավաքների անցկացման սահմանափակումներով, մասնավորապս վերջին երեք տարիներին հիմնականում Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու դիմումների մերժմանը: «Թեև 100 մասնակցից պակաս կուտակումները իրավաբանորեն չեն պահանջում թույլտվություն, միայն ծանուցում, գործնականում խաղաղ հավաքների իրավունքը հաճախ մերժվում է կամ ենթարկվում միջամտության»: Ապա զեկույցում ասվում է, որ խաղաղ ցուցարարներին պարբերաբար հետևում է ոստիկանությունը: «Պաշտպաններից շատերը, ովքեր պարբերաբար հավաքվում են 2008թ. մարտի իրադարձությունների անկողմնակալ հետաքննություն հայցելու նպատակով, իրենց ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ենթարկվում են բանավոր վիրավորանքների: Լիազորված հանրահավաքների ընթացքում ոստիկանության կողմից սադրանքների մասին այս պնդումները սակայն, հերքվել են ոստիկանության կողմից»:

Հավաքները փակ տարածքներում ըստ զեկույցի` խոչընդոտվում են սկսած 2008թ. մարտից, և ՀԿ-ների դժվարությունները հավաքների տարածքների վարձակալման հետ կապված, ըստ ամենայնի, կրում են պարբերական բնույթ: «Շատ ՀԿ-ներ փորձում են կազմակերպել միջոցառումներ այնպիսի վայրերում, ինչպիսիք են հյուրանոցների ասուլիսի սենյակները, մերժում են ստացել տարածքների զբաղվածության պատճառով: Միայն 2009թ. հինգ նման դեպք են հաղորդել հատուկ զեկուցողին: Հիմնավորումը այն էր, որ Երևանի համաժողովների դահլիճների սեփականատերերը չեն ցանկանում վարձով տալ են իրենց տարածքները` խնդիրներից խուսափելու համար:

Այնուամենայնիվ, զեկուցվել է, որ հյուրանոցների աշխատակիցները որոշ ՀԿ-ների` դահլիճների վարձակալության տրամադրման յուրաքանչյուր դիմումի համար պետք է ստանան իշխանության հաստատումը: Հատուկ զեկուցողը մտահոգված է նման դեպքերով, երբ ոչ պետական դերակատարների կողմից անհայտ և չհիմնավորված պատճառներով խոչընդոտվում են պաշտպանների ազատությունները»: Մ.Սեկագյան զեկույցում մտահոգություն էր հայտնել, որ ներկայիս սահմանափակումները կարող են խստացվել գալիք տարիների ընթացքում, հատկապես 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, ընթացքում և դրանից հետո:

Շարունակելի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում