Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանացիներին կոչ է արել հիշել հոլոքոստի սարսափների մասին, հաղորդում է Deutsche Welle-ն:
«Ծնողների պարտքն է բացատրել երեխաներին, որ չի կարելի սահման դնել դրա վրա»,- հայտարարել է նախարարը:
Նա նշել է, որ Բեռլինը գիտակցում է պատասխանատվությունը նացիստների հանցագործության համար և գնահատում է այն փաստը, որ իրեն ընդունել են միջազգային հանրության մեջ: Շտայնմայերը Օսվենցիմի ազատագրման օրը` հունվարի 27-ը, անվանել է ամոթի օր Գերմանիայի համար:











































