Բրիտանացի գիտնականների նոր հետազոտությունը, որ ներկայացվել է Գլազգոյի համաժողովում, ցույց է տվել, որ շրջապատող աշխարհի հետ ընդհանուր լեզու գտնելը կախված չէ ո՛չ կրթությունից, ոչ էլ փորձից, գրում է healthyliving.com.ua-ն:
Հետազոտությանը մասնակցել է 2 500 մարդ, որոնց ստուգել են շրջապատող մարդկանց հետ փոխհարաբերություն կառուցելը, ինչպես նաև այլոց օգնելու կարողությունը:
Փորձերն անցկացվել են աշխատավայրերում:
Կրթությունն ու փորձը ազդում են աշխատանքի որակի վրա, սակայն ոչ մի կերպ չեն ազդում գործընկերների հետ փոխհարաբերությունների վրա, ցույց է տվել հետազոտությունը:
Հոգեբանները եկել են եզրակացության, որ ընդհանուր լեզու գտնելու կարողությունը զարգանում է մանկական տարիքում, և նման կարողությունը ամենից առաջ ձևավորվում է ընտանեկան մթնոլորտում և ծնողների՝ այլ մարդկանց հետ հարաբերվելու ունակության միջոցով:










































