Վարչախումբը, իրավացիորեն, Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների մարդաշատության մեջ տեսնելով իրեն սպառնացող վտանգը՝ շարունակում է օգտվել ամոթալի միջոցներից իրազեկման հարցում խոչընդոտներ ստեղծելու համար։ Ապրիլի 8-ին հրավիրված հանրահավաքի հետ կապված թռուցիկները բաժանելիս Շենգավիթի շրջանում ոստիկանական մեքենայով քաղաքացիական հագնված անձինք Կոնգրեսի ակտիվիստներից գողացել են 2000 թռուցիկ։ Ի պատասխան այսօրինակ գործողությունների` Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում Կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունների անդամներին, Կոնգրեսին անհատապես անդամագրվածներին եւ համակիրներին մինչեւ հանրահավաքի օրը զանգահարել բոլոր նրանց, ում հեռախոսահամարն ունեն եւ անձնապես հրավիրել ապրիլի 8-ի հանրահավաքին։ Դրանով նաեւ կօգնենք ոստիկանությանը եւ այլ կառույցների՝ գալ այն եզրահանգման, որ անիմաստ է զբաղվել անպտուղ արարքներով, որոնք անօրինական լինելուց զատ նաեւ անպատվաբեր են։