Վատիկանում հունվարի վերջին կիրակիի պատարագից հետո, որը կաթոլիկ եկեղեցին անվանում է «խաղաղության կիրակի», երկինք են բաց թողնվել ոչ թե աղավնիներ, այլ փուչիկներ, հաղորդում է BBC-ն:
Տարիներ շարունակ պատարագից հետո Հռոմի պապի մոտ կանգնած երեխաները երկինք են բաց թողել աղավնիներ: Սակայն անցած տարի խաղաղության աղավնիների վրա հարձակվեցին ճայեր և ագռավներ, ինչը կենդանիների պաշտպանների դժգոհությունը առաջացրեց, որոնք հանդես եկան Վատիկանի այս սովորույթի դեմ:









































