Հնդկաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են խաղաղ ատոմի ոլորտում համաձայնագրի իրականացման պայմանները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի բանակցությունների ընթացքում:
Կողմերը քննարկել են այդ հարցի շուրջ բոլոր հակասությունները: Մասնավորապես որոշվել է Հնդկաստանի մատակարարների պատասխանատվությունը միջուկային վթարի դեպքում:






































