Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի ադրբեջանական այցի արդյունքում կողմերը ստորագրել են 4 փաստաթուղթ:
Դրանցից մեկը կնքել են Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCCAR) և Հունաստանի Հանրապետության պետական գազային ընկերությունը (DEPA):
Մյուս փաստաթղթերը վերաբերում են երկու երկրների միջև բնապահպանական, ծովային տրանսպորտի և գիտական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Հիշեցնենք, որ իր ադրբեջանական այցի ժամանակ Պապուլյասը հանդիպում է ունեցել իր ադրբեջանական գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ժամանակ Հունաստանի նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` նշելով, որ Հունաստանը հանդես է գալիս այդ խնդրի շուտափույթ կարգավորման օգտին: