Այսօր գիշեր երգչուհի Ռիհաննան Twitter-ի կայքէջում հրապարակել է FourFiveSeconds նոր երգը, որը նա ձայնագրել է Փոլ Մաքարթնիի և Քանյե Ուեսթի հետ: Երգչուհին և ռեփերը կատարում են վոկալային մասերը, իսկ սըր Փոլն ապահովում է ակուստիկ «ուղեկցությունը»:
Նշենք, որ շնորհանդեսից մի քանի օր առաջ Ուեսթը ելույթ է ունեցել ռադիոյով, և ռադիլսողները կարողացել են գնահատել նոր երգը: Այժմ թերքը հասանելի է բոլորին:
Նշվում է, որ կարող են խնդիրներ ծագել նոր սեղծագործության հեղինակային իրավունքների հետ կապված: Այսպես՝ Քանյեն հայտարարել է, որ FourFiveSeconds-ն իր նոր ալբոմի մի մասը կդառնա, իսկ Ռիհաննան ավելի շատ այն բնութագրում է որպես իր աշխատանք, քանի որ վոկալային մասերի մեծ մասն ինքն է կատարում:
http://youtu.be/2OJjwMj7jtw









































