Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալ Ալ Սաուդը հաջողությամբ վիրահատվել է ԱՄՆ-ում: Այս մասին այսօր հաղորդել է միապետի մամլո դիվանը:
«Արտգործնախարար արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը ԱՄՆ-ում հաջողությամբ ողնաշարի վիրահատության է ենթարկվել, բարեբախտաբար, ներկա դրությամբ նա ֆիզիոթերապիայի սովորական կուրս է անցնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արքայազնը գերատեսչությունը գլխավորում է 40 տարի շարունակ, նա իր պաշտոնին անցել է 1975թ.-ին: Վիրահատության մասին հայտնի դարձավ Աբդալլա թագավորի մահվան հաջորդ օրը:











































