Walt Disney Co.-ն «Աստղային պատերազմներ» լեգենդար կինոէպոպեայի 7-րդ էպիզոդի էկրանավորման շուրջ բանակցություններ է վարում ամերիկացի Ջեֆրի Ջեյքոբս Աբրամսի հետ,- գրում է Hollywood Reporter թերթը:
Հոկտեմբերի վերջին Walt Disney Co.-ն 4.05 մլրդ դոլարով ձեռք բերեց Lucasfilm ստուդիան, որի սեփականատեր ու հիմնադիր է համարվում «Աստղային պատերազմների» նախորդ սերիաների ստեղծող Ջորջ Լուկասը: Կորպորացիայի ներկայացուցիչները միանգամից հայտարարեցին 2015 թ. «Աստղային պատերազմների» հերթական՝ 7-րդ էպիզոդի թողարկման մասին:
Ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջեֆրի Ջեյքոբս Աբրամսը համաշխարհային ճանաչման հասավ որպես կուլտային «Կորուսյալները» (Lost) հեռուստասերիալի ստեղծող:









































