Այսօր՝ հունվարի 25-ին, Քալիֆորնիական Գլենդել քաղաքի Սուրբ Մարիամ եկեղեցում՝ի հիշատակ Ավետիսյանների սպանված ընտանիքի կմատուցվի հոգեհանգստի պատարագ:
Ինչպես գրում է հայ-ամերիկյան «Asbarez» թերթը՝ հոգեհանգստի պատարագը կմատուցվի Հայ հեղափոխական դաշնակցության արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ: «Հայ հեղափոխական դաշնակցության արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն դատապարտում է Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, իր ցավակցություններն է ու կարեկացանքն է հայտնում Ավետիյանների ընտանիքին, Գյումրիի բնակիչներին և բոլոր հայերին», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:











































