Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շտապ վերադառնում է Սաուդյան Արաբիայից Ուկրաինա Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու համար: Այս մասին Twitter-ում հայտնել է նրա մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Մարիուպոլի ռմբակոծության հետ կապված իր ուղերձում Պորոշենկոն դատապարտել է տեղի ունեցածը և ասել, որ դա հանցագործություն է մարդկության դեմ` ենթական Հաագայի դատական ատյանին:
Վերջին տվյալներով` Մարիուպոլի զոհերի թիվը հասել է 30-ի, 93 մարդ վիրավորվել է: Պաշտոնատար անձինք ռմբակոծության պատասխանատվությունը դրել են ռուսամետ անջատողականների վրա: Նրանք էլ ի պատասխան հայտարարել են Կիևի կողմից սադրանքների մասին:







































