Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հայացք դեպի գյուղ` ծիծաղելի բյուջեով

2011թ.-ին գյուղատնտեսությունը Սերժ Սարգսյանի կողմից ճանաչվել է որպես գերակա ճյուղ, և այսօր իշխանական բոլոր կառույցները խոսում ու քննարկումներ են կազմակերպում գյուղատնտեսության մասին: Սակայն հետաքրքրականն այն է, որ գյուղատնտեսական ոլորտի առաջնահերթ ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվող միջոցները տարեցտարի կրճատվել են:

Այդ մասին այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական մշտական հանձնաժողովի լսումների ժամանակ խոստովանեց հենց ինքը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այդ հանգամանքը մտահոգիչ համարեց:

Նա տեղեկացրեց, որ բյուջետային ծրագրով 2008թ. հատկացվել է 8,1 մլրդ, 2009-ին` 7,9 մլրդ, իսկ 2011-ին ընդամենը 5,4 մլրդ, որից նախարարությանը մնացել է 2,5 մլրդ դրամ, որն էլ հիմնականում բավարարում է աշխատավարձերին և նախարարության ծախսերը հոգալուն:

Նման բյուջեով և բազմաթիվ խնդիրներ ու բացթողումներ ունեցող գյուղատնտեսության նախարարությամբ էլ իշխանությունները ցանկանում են բարեփոխել գյուղատնտեսական ոլորտը:

Գյուղնախարարը նաև խոսեց այդ բացթողումների մասին և ընդգծեց, որ կառավարությունն իր անարդյունավետ գործունեության արդյունքում սպառել է գյուղական բնակիչների վստահությունը: Նրա խոսքերով, իրենց վերջին այցելությունները մարզեր ցույց են տվել, որ իրենք այնտեղ չունեն ժողովրդի վստահության քվեն: Նա խիստ քննադատեց նաև նախարարության գործունեությունը. «2009-2010թթ. նախարարության բյուջետային ծախսերի 2,4 տոկոսն ուղղվել է խորհրդատվական ծառայություններին, սակայն 340 հազար տնտեսություններից միայն 45 հազարն են օգտվել այդ ծառայությունից»:
Արդյունավետ պայքար չի մղվել նաև կրծողների դեմ: Նախարարը նշեց, որ Հանրապետության ցանքատարածությունների գրեթե 50 տոկոսը չի օգտագործվում ըստ նշանակության, չհիմնավորված բարձր են մնում պարարտանյութերի գները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում