ԱՄՆ Պետդեպի կառույցի մեջ մտնող կառավարական Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կոռուպցիոն սկանդալ է հասունանում: Associated Press-ի փոխանցմամբ՝ այդ առնչությամբ ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն հետաքննությունն է սկսել: Նախարարությունը նման քայլի է գնացել USAID-ի գլխավոր տեսուչի աշխատակազմի արած եզրակացությունների շնորհիվ:
Հակաօրինական քայլերի կասկածանքների առաջին թիրախը USAID-ի իրավական խորհրդատու Լայզա Գոմերն է: Հիմք կա ենթադրելու, որ նա հասել է նրան, որ արտամրցութային կարգով USAID-ի՝ 123-155 հազար դոլարի շահավետ պայմանագիր փոխանցվի գերատեսչության նախկին ֆինանսական տնօրեն Դևիդ Օստերմեյերին:
Գոմերին հեռացրել են աշխատանքից: Նա գործակալությունը կլքի փետրվարի 9-ին:
Սկանդալի պատճառ է դարձել այն, որ գլխավոր տեսուչի աշխատանքին փորձել է միջամտել կազմակերպության փոխնախագահ Դոնալդ Ստայնբերգը: Նրա խոսքով՝ տեսուչը չպետք է հետաքննություն սկսեր, առավել ևս գործին մասնակից դարձներ արդարադատության նախարարությանը:










































