Բրիտանացի յոթամյա երեխան առցանց eBay աճուրդում գնել է բրիտանական ռեակտիվ կործանիչ:
Տղան տեսել է 113.000 դոլար արժողությամբ կործանիչի վաճառքի մասին հայտարարությունն ու որոշել այն գնել:
Կործանիչ վաճառողի հետ հարցերը ստիպված է եղել պարզել նրա հայրը: Տղամարդը չեղյալ է հայտարարել գնումը և ներողություն խնդրել անհարմարության համար:
Ընկերությունը, որը ինքնաթիռներ ու ավտոմասեր է վաճառում, հույս ունի, որ դեպքը չի կրկնվի:
Ներկայում աճուրդում կործանիչի վաճառքի մասին տեղեկություններ չկան՝ հաղորդում է ТСН-ը:








































