Գերմանացի մոդելավորող Կարլ Լագերֆելդը հայտարարում է, թե իր ընտանիքը մոդելներն են, բայց իրականում այդպես չէ: Դիզայները հարազատ քույր ունի, որին չի տեսել ավելի քան 40 տարի:
83-ամյա Քրիստինա Ջոնսոնն ապրում է Քոնեքթիքութում: Կինը հավաքում է լրագրերի քաղվածքները, որոնցում խոսվում է իր հայտնի եղբոր մասին:
«Ես նրանց որպես իմ ընտանիք եմ վերաբերվում»,- ասել է դիզայները New York Times-ին տված հարցազրույցում՝ նկատի ունենալով մանեկեններ Ջեյք Դևիսին, Բապտիստ Ջակոբինին և Բրեդ Քրոնիգին, որոնց նորաձևության աշխարհում անվանում են «Կարլի տղաներ»:
«Ես ընտանիք չունեմ, բայց լավ է ունենալ ասես որդիներ, սակայն առանց այն տհաճ խնդիրների, որ առաջացնում են երեխաները»,- ասել է դիզայները:
Բայց պարզվում է, որ դիզայները հարազատ քույր ունի:
«Դա ընտրություն է, այլ ոչ թե պարտավորություն: Ես քույր ունեմ Ամերիկայում, որին չեմ տեսել շուրջ 40 տարի: Նրա երեխաները ինձ անգամ բացիկ չեն ուղարկում Սուրբ Ծննդյան կապակցությամբ»,- հաղորդել է մոդելավորողը:
Ինքը՝ Քրիստիանը պատմել է, որ ինքը, իր երեխաներն ու թոռները շատ կցանկանային տեսնել Կարլին: Տարեց կինը չի բարկանում եղբոր վրա, որովհետև հասկանում է, թե որքան զբաղված է նա: Նրանք իրար հետ նամակագրական կապ են պահում:












































