Քիմ Քարդաշյանի՝ մորթուց կարված լողազգեստով հայտնվելուց հետո նրա վրա ակտիվիստների և կենդանիների պաշտպանների քննդատության ալիք է թափվել:
Օրերս ռեալիթի շոուի աստղ և մոդել Քիմ Քարդաշյանը համցանցում լուսանկար է տեղադրել, որտեղ մորթուց կարված նորաձև բիկինիով է:
Բնականաբար, Քիմի երկրպագուները հիացած էին, քանի որ հերթական անգամ կարողացել էին գնահատել նրա հոյակապ կառուցվածքը: Սակայն ոչ բոլորն են հավանել Քարդաշյանի լողազգեստը: Կենդանիների պաշտպանները աստղին սուր քննադատության են արժանացրել:
РЕТА-ի փոխնախագահ Դեն Մեթյուսը Twitter-ի իր անձնական հաշվում գրել է, թե շատ տխուր է, երբ գեղեցիկ մարդը տգեղ հագուստ է ընտրում:










































