«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեի կարծիքով` Մադրիդի «Ռեալ»-ը մեծ բարդությունների կբախվի առաջիկա խաղերին` Կասիլյասի վնասվածքի պատճառով: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
«Իհարկե, Ադանը շատ հզոր դարպասապահ է: Սակայն ակնհայտ է, որ Կասիլյասը «Ռեալ»-ի խորհրդանիշն է, թիմի ավագը: Չեմ կասկածում, որ նրա բացակայությունը կանդրադառնա «արքայական ակումբ»-ի խաղի վրա:
Ինձ համար այս շաբաթը ֆանտաստիկ էր: Պաշտպանության գծում խաղացող ֆուտբոլիստի համար շատ բարդ է գրավել մրցակցի դարպասը: Ես անչափ ուրախ եմ, որ «Մալագա»-ի դեմ խաղում ինձ հաջողվեց գոլ հեղինակել և նվիրել այն նորածին որդուս»,- հայտնել է Պիկեն:






































