Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ցանկանում է երկար ժամանակ տեսնել Խոսեպ Գվարդիոլային «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ես լիովին վստահում եմ Գվարդիոլային: Բոլորը հիանալի գիտեն իմ կարծիքը նրա մասին: Հուսով եմ` Խոսեպը դեռ երկար կաշխատի «Բավարիա»-ում»,- BBC-ն մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17 տուրերից հետո մյունխենյան ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 45 միավոր:









































