ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնել է քննել մահապատժի մեթոդի մասին գործը՝ ընդունելով 3 մահապատժի դատապարտվածների հայցերը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանք պնդում են, որ մահապատժի գործընթացում միդազոլամ սեդատիվ դեղամիջոցի կիրառումը դաժանության դրսևորում է:
Միդազոլամը 3 դեղամիջոցներից մեկն է, որոնք օգտագործվում են մահապատժի ժամանակ: Մտավախություններ կան, որ այն չի ապահովում դատապարտյալի անհրաժեշտ անգիտակից վիճակը, որի ժամանակ նա ցավ չի զգում մահացու ներարկման դեպքում:
2014թ. դեղամիջոցն օգտագործվել է 3 «անհաջող» մահապատիժների ժամանակ, որոնք դեղամիջոցի վատ ազդեցության պատճառով սովորականից երկար են տևել:








































