Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ուզում են «ցրե՞լ» «Կարֆուրին». մամուլ

«Հայկական ժամանակ»-ի ստացած հավաստի տեղեկությունների համաձայն «Կարֆուր» հիպերմարկետների ֆրանսիական ցանցի բարձրաստիճան ներկայացուցիչները արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում են հանդիպում ունենալ ՀՀ ամենաբարձր ղեկավարության հետ: Ինչը, սակայն, նրանց ոչ մի կերպ չի հաջողվում:

«Կարֆուրի» ներկայացուցիչներին մերոնք «ցրում են»՝ ասելով, որ նախագահական ընտրություններ են, և թե Սերժ Սարգսյանը, թե Տիգրան Սարգսյանը խիստ զբաղված են: Սակայն, «Կարֆուրի» ներկայացուցիչների հետ հանդիպումները հնարավորինս ձգձգելը պայմանավորված է նրանով, որ այստեղ չեն կարող առայժմ պատասխանել նրանց հարցերին: Իսկ հարցերը վերաբերում են այդ հսկա ցանցի՝ Երևանում բացվելիք հիպերմարկետի հետագա ճակատագրին: Ինչպես արդեն թերթը նշել էր, Երևանի «Դալմա Մոլ»-ի սեփականատիրոջ և «Կարֆուրի» միջև դեռ նախորդ տարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ 10 հազար քառակուսի մետր տարածքի վրա 2012 թվականի նոյեմբերին բացել «Կարֆուր» հիպերմարկետ: Սակայն հետո պարզվել էր, որ ֆրանսիական այս ցանցը ինքն է իր համար ներկրում ապրանքը և ինքն է որոշում, թե ինչ գնով պետք է այն վաճառի: Հաշվարկները ցույց էին տալիս, որ «Կարֆուրի» գործունեության արդյունքում մեր օլիգարխներից շատերը պարզապես կսնանկանան:

Խնդիրն այն է, որ «Կարֆուրի» առաջարկած տեսականիում լայն սպառման ապրանքների մի զգալի մասը ավելի էժան կլինի, քան ներկայումս մեր սուպերմարկետներում վաճառվող նույնանուն ապրանքները, իսկ որակի առումով ընդհանրապես համեմատության եզրեր չկան: Բացի այդ, «Կարֆուրը» կդառնար ոչ միայն սննդամթերքի խոշորագույն ներկրողներից մեկը, այլև՝ կարող էր զբաղվել արտահանմամբ: Մասնավորապես, նա կարող էր արտահանել Հայաստանում արտադրվող մրգի մի որոշ մաս՝ այլ երկրներում գտնվող իր հիպերմարկետներում վաճառելու համար: Իսկ սրանով նա նույնպես, մեծ վտանգ է ներկայացնում մեր օլիգարխների համար: Հայտնի փաստ է, որ մասնավորապես ծիրանի արտահանման հիմնական մասը վերահսկվում է մեր մի քանի օլիգարխների ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Նշենք, որ «Կարֆուրում» բավական ժամանակ գլխի չեն ընկել, թե ինչու է տապալվել գործարքը: «Դալմա Մոլում» տեղ չստանալը, նրանք սկզբում ընկալել են, որպես տեխնիկական խնդիր և փորձեր են ձեռնարկել իրենց հիպերմարկետը բացել Երևանի խիտ բնակեցված արվարձաններից մեկում՝ Հարավ-արևմտյան թաղամասում, Ավանում կամ Նոր Նորքի զանգվածում: Միայն այն բանից հետո, երբ ամենուր հանդիպել են անանցանելի դժվարությունների, հասկացել են, որ գործ ունեն ՀՀ իշխանական վերնախավի ամենաբարձր օղակներում կայացված քաղաքական որոշման հետ: Ու միայն դրանից հետո որոշել են, որ հարցը պետք է քննարկվի հենց նույն՝ ՀՀ ամենաբարձր իշխանության հետ:

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը: Պետք է նշել, սակայն, որ ՀՀ իշխանությունում ոչ բոլորն են, որ դեմ են «Կարֆուրի» հիպերմարկետի բացմանը Հայաստանում: Այնպես որ, «Կարֆուրի» հարցը շուտով, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններից հետո կդառնա ներիշխանական լուրջ քննարկումների առարկա: Բացի այդ, բացառված չէ, որ ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ բանեցվեն դրսից: «Կարֆուրի» մուտքը Հայաստան, առանց չափազանցության, կարող է լուրջ վերադասավորումներ առաջացնել օլիգարխիկ համակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում