Իսպանական El País պարբերականը ընթերցողներից ներողություն է խնդրել՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կեղծ լուսանկար հրապարակելու համար։ Թերթը այս մասին հինգշաբթի օրը հայտարարություն է հրապարակել իր կայքում։
«Պարբերականը որոշել է կայքից հեռացնել լուսանկարը, իսկ հունվարի 24-ի հրատարակած թերթը հանել վաճառքից»,– ասված է հայտարարությունում։
Լուսանկարում պատկերված է եղել Չավեսին նման մի տղամարդ, որը պառկած է վիրահատական սեղանին, իսկ նրան շրջապատել են բժիշկներն ու բուժաշխատողները։
Դեկտեմբերի 11-ին Չավեսը Կուբայում չորրորդ անգամ վիրահատության է ենթարկվել։ Նա դեռևս այնտեղ է։ ԶԼՄ-ները հայտնում են, որ Չավեսի առողջությունը գնալով վատանում է։