Շատերը կարծում են, որ նարինջն ավելի օգտակար է, քան նարնջի հյութը: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա այդպես չէ: Հյութը շատ շաքար է պարունակում, փոխարենը մեր օրգանիզմը հյութից ավելի շատ օգտակար նյութեր է վերցնում, քան թարմ մրգերից, փոխանցում է Zee News-ը:
Նարինջը հարուստ է կարոտինոիդներով և ֆլավոնոիդներով: Դրանք օգտակար հատկություններ ունեն, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման սպառնալիքը և սիրտանոթային հիվանդությունները:
Ուսումնասիրողները պարզել են, որ պաստերիզացված նարնջի հյութի արտադրության ընթացքում նվազում են կարոտինոիդների և վիտամին С-ի չափերը: Միևնույն ժամանակ, զգալիորեն մեծանում է օրգանիզմի կողմից օգտակար նյութերի կլման հավանականությունը: Այսպես՝ չնայած նարնջի հյութի մեջ ֆլավոնոիդների քանակը զգալիորեն կրճատվում է, մնացած տարրերն ավելի հասանելի են դառնում:










































