Դերասան Մառլոն Բրանդոյի առանձնատունը, որը «Կնքահայրը» ֆիլմում խաղացել է Վիտո Կառլեոնեի դերը, 3.495 միլիոն դոլարով վաճառքի է հանվել, գրում է The Los Angeles Times-ը:
Փոքրիկ ամրոց հիշեցնող տունը երեք ննջասենյակ և չորս լոգարան ունի: Դրանից բացի, այն գինու պահեստ և նկարիչների համար նախատեսված արվեստանոց ունի:
Անցած տարի տունը 5.8 միլիոն դոլարով էր վաճառվում:










































